Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը հայտարարել է, թե Բաքուն «երաշխիքներ» է տալիս հայաթափված Արցախում բնակվող հայերի համար

Լուրեր

30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Ադրբեջանը միշտ շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման հարցում», և որ ադրբեջանական կառավարությունը համապարփակ «երաշխիք է տալիս Ղարաբաղում բնակվող հայ քաղաքացիներին խաղաղ ու հանգիստ ապրելու համար»։

Ի դեպ, նա նաև պատմել է «իրավունքների և ազատությունների պաշտպանության ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքների մասին», որոնք, նրա պնդմամբ, «Ադրբեջանն անում է տարածաշրջանում բարգավաճման, հուսալի կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ պայմանագրի շուտափույթ ստորագրման կարևորության համար»։

Հիշեցնենք, որ հանդիպմանը ԵԽ գլխավոր քարտուղարը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հիշեցրել է, որ յուրաքանչյուր ոք, որն ապրում է Եվրոպայի խորհրդի տարածքի երկրներում, իրավունք ունի լիարժեք օգտվելու մարդու իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։

Էմմա Չոբանյան