Ես չեմ հասկանում` ինչու իմ երկրում պետք է լինեմ փախստական. Հունան Թադևոսյան

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում կայացված որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածները կստանան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ սա նույն փախստականի կարգավիճակն է: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախագծի ընդունումը հիմնավորեց նրանով, որ այն հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների օրինական շահերի պաշտպանությանը:

Կառավարությունը երկու տեսակի փաստաթուղթ է նախատեսում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար: Առաջինը կապույտ անձնագիրն է, երկրորդը՝ ժամանակավոր պաշտպանությունը հավաստող փախստականի վկայականը:

Իրավաբան Իննա Պապյանի կարծիքով է արցախցիներին փախստականի կարգավիճակ տալը բավականին ճիշտ և պատճառաբանված որոշում է:
« Ինչու փախստական, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի, քանի որ շատ կարևոր է շեշտադրել, որ արցախցիները բռնի տեղահանված են, իրենց կամքից անկախ փախել են,հաստատվել են այլ երկրում,կարգավիճակը իրավական այս մասով է շատ կարևոր: Փախստականների մասին օրենքում մենք ունենք այսպիսի սահմանում, որ դու անձին կարող ես փախստականի կարգավիճակ տալ ժամանակավոր պաշտպանության հիմունքներով »,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց Պապյանը:

Արցախցիների մի մասը ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագրերի կոդը տարբերվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի կոդից: Թե ինչու են նրանք կոչվում « պայմանական քաղաքացի», իրավաբանը բացատրեց.

«Շատերը այս փաստը համարում են խնդրահարույց և նշում, որ եթե դու ունես ՀՀ անձնագիր չես կարող համարվել փախստական: Արցախցիները ունեն ՀՀ-ի 070 կոդով անձնագիր, և սա տրվել է այն նպատակով, որ նրանք իրավունք ստանան երկրից մեկնելու: Այդ պատճառով իրենք համարվում են պայմանական քաղաքացի, և կարևոր է նշել, որ այս անձնագիրը իրենց չի խանգարում ստանալ փախստականի կարգավիճակ»:

Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը, որը ավելի քան 100 հազար արցախցիների պես բռնի տեղահանության է ենթարկվել, ասում է՝ չի հասկանում, թե ինչու ինքը իր հայրենիքում պետք է լինի փախստական:
«Ես միանշանակ համաձայն չեմ այս կարգավիճակի հետ: Ես Հայաստանը համարել և համարում եմ իմ հայրենիքը, և հենց այնպես չէ,որ մենք անվանում ենք մայր Հայաստան: Ես ինձ այստեղ փախստական չեմ համարում,անկախ նրանից,թե ով ինչ կոչում է տալու»,- ասաց Թադևոսյանը:

Արդյո՞ք փախստականի կարգավիճակը կկարողանա ապահովել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները.

«Ես չեմ կարծում,որ կկարողանա ապահովել բռնի տեղահանվածների իրավունքները, որովհետև ինչ տեղի ունեցավ Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն ոնտնահարում էր: Գուցե, իրավական առումով ինչ-որ դրական ազդակներ հաղորդի, բայց չեմ կարծում, որ դա մեր կյանքի որակը կփոխի: Իսկ բարոյական առումով այդ կարգավիճակը պիտակավորում է և շատ վիրավորական է»,- կարծիք հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետը:

Սյունե Սարգսյան