ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Global Gateway համաժողովի շրջանակում ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը ներառելու է 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից EIB Global-ի միջոցով:

Նշվում է, որ ծրագիրը ներառում է երկու արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների կառուցում Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ նվիրված Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը:

Կենտրոնները 6-ից մինչև 18 տարեկան երեխաների համար կապահովեն հետդպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով մինչև 6000 ուսանողներ կսովորեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա: Նրանք նաև օգտվելու են սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, արտաքին փորձագետների ու մասնագետների հետ քննարկումներրից:

Նշվում է, որ ծրագիրն աջակցում է Հայաստանի համար «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում:

Բացի այդ, այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք» եվրոպական նախաձեռնության անբաժանելի մասը, որն աջակցում է Հայաստանի հարավային շրջանի սոցիալ-տնտեսական ճկունությանը։ Նշվում է, որ տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020 թվականի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից:

«Այսօրվա հայտարարությունը ԵՄ-ի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին նվիրվածության ևս մեկ ապացույցն է, բարձրացնել իր որակը, արդիականացումը և տնտեսությունը: Կրթությունն առաջնային է Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի դրոշակակիրների ներքո, և ես ուրախ եմ, որ Սյունիքի մարզում երկու ոչ ֆորմալ կրթական կենտրոնների շինարարությունն իրականություն կդառնա: Այն կապահովի գյուղական կրթության որակի բարձրացումը և աշխատուժի զարգացումը, կպատրաստի Հայաստանի երիտասարդներին, ներառյալ՝ խոցելի խմբերին, գտնելու համապատասխան աշխատանք մրցունակ աշխատաշուկայում: Սա Հայաստանում կրթության նկատմամբ ԵՄ-ի համապարփակ մոտեցման մի մասն է, որին մենք վերջերս հատկացրել ենք 32 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կրթության ռազմավարության իրականացման համար»,- ասել է Օլիվեր Վարհեին։

Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կարևոր քայլ է կատարվում Հայաստանի Սյունիքի մարզում կառուցվելիք և COAF-ի կողմից շահագործվող ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների իրագործման ուղղությամբ։

«Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապերը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինն առաջինի էական օժանդակությունն է: Ավելին, Սյունիքում այս խելացի կենտրոնների կառուցումը կնպաստի Հայաստանի հարավային մարզերի զարգացման ավելի մեծ նպատակին»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

Էմմա Չոբանյան