Բողոքի նոտա՝ ՌԴ-ին․ ինչու է Մոսկվան գնում Երևանի հետ հարաբերությունները լարելու ճանապարհով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին․ Սերգեյ Կոպիրկինը երեկ է կանչվել Հայաստանի ԱԳ նախարարություն՝ ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով հաղորդման առնչությամբ։ Պաշտոնական Երևանն անընդունելի ու վիրավորական է համարել հաղորդման ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչած արտահայտությունները։

Հաջորդ անգամ նման բան անելուց առաջ Ռուսաստանը թող երկու անգամ մտածի․ այսպես է արձագանքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդմանը՝ նկատելով, որ սա նման առաջին դեպքը չէր։

«Իրենք ինչ-որ բաներ են անում, փորձում են ինչ-որ բաներ անել, որոնք մեր հասարակության մեջ հակառակ էֆեկտն են տալիս, և ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են»,- հայտարարում է Սիմոնյանը։

Արդյո՞ք Երևանի և Մոսկվայի փոխադարձ քննադատությունն այն մասին է, որ երկկողմ հարաբերությունները փոփոխվել են։ Սիմոնյանն ուղիղ չպատասխանեց հարցին։

«Ես կարծում եմ՝ այդ հարցը ճիշտ է տալ ռուսական կողմին, որովհետև հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել ու երբևիցե իրեն ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,- ասաց նա։

Ռուսական կողմը կոշտ հայտարարություններից հետո անցել է գործուն քայլերի․ երեկ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե որոշել են անորոշ ժամանակով հետաձգել հայկական վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը, քանի որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները և իշխանությունները որևէ քայլ չեն արել ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարցով։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ դրանք մեկ օրվա անելիքներ չեն, ձգձգելու դիտավորություն չկա։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ Ռուսաստանն անցել է դիվերսիայի ու սադրանքի, և ռուսական կողմի քայլերն ամենևին կապ չունեն Հայաստանի գործողությունների հետ։

«Հայ-ռուսական հարաբերությունները սրվում են կոնկրետ նպատակով՝ Հայաստանից պատասխան սրում ստանալու համար, որպեսզի դրանից հետո արդարացում ունենան, թե իրենք ինչու չեն միջամտում, եթե, օրինակ, սրվում է հարաբերությունը հայ-ադրբեջանական սահմանին,- մեկնաբանում է Քոչինյանը։

Ռուսական կողմի գործողություններում միտում կա՞, թե՞ ոչ․ իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հստակ գնահատական չտվեց, բայց և շեշտեց՝ նորմալ է, երբ դեսպանը կանչվում է ԱԳՆ, դա դիվանագիտական գործընթաց է։

Անկախ նրանից, թե ինչ կանի Հայաստանը, միևնույն է, սահմանային իրավիճակի հնարավոր սրման դեպքում ռուսական կողմը չի օգնելու Հայաստանին՝ կարծում է Արեգ Քոչինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պիտի դուրս գա ՀԱՊԿ-ից, մինչդեռ Վաղարշակ Հակոբյանը վերահաստատում է՝ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում, շարունակում է մնալ ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ, բայց և շատ են հարցերը գործընկերներին՝ նաև ռազմական համագործակցության մասով։ Հայ-ռուսական հարաբերությունների լարման ֆոնին պարզ չէ՝ արդյո՞ք Մոսկվան կընդունի նոր դեսպանի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը։ Պատգամավոր հերքել էր շրջանառվող տեղեկությունները, թե Մոսկվան մերժել է իր թեկնածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան