Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե «3+3»-ը հակամարտության լուծման հարթակ չէ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Ֆրանսիան վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի հեռանկարներին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ֆրանսիան, չարաշահելով իր առաջատար դերը մի շարք միջազգային հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵՄ-ն, Եվրախորհրդարանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, վերջին շրջանում առաջ է քաշում շատ կանխակալ հակաադրբեջանական նախաձեռնություններ։ Ֆրանսիան վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացի հեռանկարներին և խաթարում անվտանգությունը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ամիրբեկովը BBC-ի հետ զրույցում։

Նա նաև նշել է, թե «մեծ հնարավորություն կա խաղաղության օրակարգն առաջ տանելու և, հնարավոր է, մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտել, եթե ​​հանգամանքները թույլ տան, և եթե չշեղվեն արտաքին գործոններից և արտաքին խաղացողներից»։

Ամիրբեկովը նաև ասել է, թե «3+3»-ը (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, ինչպես նաև Վրաստան, որը չի մասնակցում այս ձևաչափով հանդիպումներին) երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։

«Ըստ էության, այս հարթակը երբեք նախատեսված չի եղել որպես կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարթակ, ի սկզբանե նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցություն հաստատելը։ Բայց, ցավոք, արտաքին ոչ տարածաշրջանային երկրներ, որոնք հետապնդում են իրենց նպատակները, փորձում են պարտադրել տարածաշրջանի խնդիրների իրենց որոշ լուծումներ՝ հիմնված ներքին օրակարգերի վրա։ Նրանք ինչ-որ կերպ փորձում են լարվածություն բորբոքել Հարավային Կովկասում, ինչպես նաև վտանգել երկարաժամկետ խաղաղության հասնելու հեռանկարները»,- ասել է նա։

Ամիրբեկովը հավելել է, թե «ժամանակն է օգտվել այս հնարավորությունից և ավարտին հասցնել այս բանակցությունները, բայց դա այն չէ, ինչ արվելու է 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակում»։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ դա պետք է իրականացվի Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի նախագծում։

Էմմա Չոբանյան