Ֆրանսիան չի լքի Իսրայելին․ Մակրոն

Լուրեր

22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Իսրայելին մեկուսացված չթողնել իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում, սակայն Իսրայել ժամանելուն պես նախազգուշացրել է տարածաշրջանային հակամարտության վտանգի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դուք կարող եք վստահ լինել, որ միայնակ չեք լինի ահաբեկչության դեմ այս պատերազմում։ Մեր պարտականությունն է պայքարել ահաբեկչության դեմ՝ առանց խառնաշփոթ առաջացնելու կամ ընդլայնելու այս հակամարտությունը»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև պատրաստվում է այցելել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին Հորդանան գետի արևմտյան ափում՝ դառնալով առաջին արևմտյան առաջնորդը, որն այցելելու է Պաղեստին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:

Այնուամենայնիվ, տարածաշրջանում իրադարձությունների վրա ազդելու Մակրոնի կարողությանը, ըստ որոշ վերլուծաբանների, սահմանափակ է նրանով, որ նա աստիճանաբար անցնում է դեպի ավելի իսրայելամետ անգլո-ամերիկյան գիծ՝ ի տարբերություն Ֆրանսիայի՝ ավանդաբար ավելի արաբամետ մոտեցման: Վերլուծաբանները նշում են նաև, որ ֆրանսիական կառավարության որոշումը՝ ամբողջությամբ արգելել պաղեստինամետ բողոքի ակցիաները, թեև չեղարկվել է դատարաններում, սակայն արաբական աշխարհում Մակրոնի հեղինակությունը նվազեցնելու պատճառներից մեկն է դարձել։

Ֆրանսիացի պաշտոնյաները Մակրոնի քաղաքականությունը կանխակալ չեն համարում։ Նրանց խոսքով՝ Մակրոնը հետևողականորեն աջակցում է երկու պետությունների հայեցակարգին։