Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են աղբահանության խնդրով. Դավիթ Սանասարյան

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելիներ ջան,

բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է եղել «Սանիտեք»-ի ղեկավարի և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ։ Առանձնացվել են աղբահանության պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող մի շարք պատճառներ, որոնց օբյեկտիվությունը պարզելու նպատակով տեղերում իրականացվել է ուսումնասիրություն (Երևան քաղաքի վարչական շրջանների մի շարք փողոցներ, Նուբարաշենի աղբավայր և աղբահանությունը կազմակերպող ընկերության վարչական տարածք):

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը։ Ինչպես նաև պարտավորվել է հնարավորինս սեղմ ժամկետում վերանորոգել շահագործվող տեխնիկան, ավելացնել աղբամանների քանակը և ձեռք բերել նոր աղբատար մեքենաներ։

Հ.Գ. հատուկ ֆեյքերի համար. այս աշխատանքը կատարվել է ոչ աշխատանքային ժամին, առավոտյան ժամը 6-9 ընկած հատվածում, իսկ աշխատանքային ժամը սկսելուց զբաղվել ենք բնականոն մեր գործընթացով։

Սիրելի համաքաղաքացիներ, օգնեք մաքուր պահենք մեր քաղաքը…

Սիրում եմ բոլորիդ»: