ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակը նոր պատերազմի մտավախություն է առաջացնում․ Financial Times-ի անդրադարձը

Լուրեր

25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Financial Times-ը հրապարակում է արել Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու Արցախի էթնիկ զտումներից հետո Բաքվում տրամադրությունների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անփոփոխ ռազմական հռերտորաբանության, Հայաստանի նկատմամբ պարբերաբար հնչող սպառնալիքների վերաբերյալ։ Մասնավորապես, նշվում է, որ խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու փոխարեն՝ Բաքվի տոնայնությունը հարևան Հայաստանի հետ կապված մտավախություն է առաջացնում, որ իր հավակնությունները կարող են ավելի մեծ լինել, և հակամարտությունը դեռ չի ավարտվել։

«Մենք Ադրբեջանին անընդհատ ասում ենք՝ դու ես հաղթողը, դու կարող ես քեզ թույլ տալ մեծահոգի լինել»,- լրատվամիջոցին ասել է արևմտյան դիվանագետներից մեկը:

Սակայն դիտորդները նշում են, որ Բաքվի ռազմական հաղթանակին որևէ զինադադար չի հետևել և ոչ մի իմաստալից քայլ չի ձեռնարկվել՝ հաշտեցնելու երկու հասարակություններին, որոնք բաժանված են տասնամյակների պատերազմներով:

Փոխարենը անցյալ շաբաթ Ադրբեջանի ղեկավարը նկարահանվել է՝ ցուցադրելով, թե ինչպես է շրջում Ստեփանակերտի դատարկ փողոցներով և ոտնատակ տալիս Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Նրա «հաղթական ելույթը կենտրոնացած էր անցյալի վրա և ծաղրում էր Ղարաբաղի ղեկավարներին, որոնք այժմ բանտարկված են Բաքվում», նշում է հոդվածագիրը։

Հրապարակման մեջ ասվում է, որ Հայաստանում կա մտավախություն, որ Բաքուն կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ՀՀ ինքնիշխան տարածք արդեն արձանագրված ներխուժումները։

Իհարկե, Ադրբեջանի պաշտոնյաները կտրականապես հերքում են նման ծրագրերի առկայությունը։

«Մենք Հայաստանի տարածքում ռազմական նպատակներ չունենք»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Բայց Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու նման խոստումներ նախկինում ևս տրվել, բայց հետո խախտվել են։ Պարբերականը հիշեցնում է նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում ծրագրված հնգակողմ հանդիպումից Ալիևի հրաժարվելու մասին։

«Մենք ցանկանում ենք ընդունել նրանց խոսքը, բայց հետո կա «բայց»-ը։ Եթե այլ ռազմական նպատակներ չկան, ինչո՞ւ ենք մենք առաջնորդներին համախմբելու այդքան դժվարություններ ունենում: Եթե դուք ասում եք, որ հավատարիմ եք խաղաղությանը, խնդրում ենք՝ ստորագրել»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է դիվանագետը։

Եվ երկու դիվանագետներ էլ ասել են, որ մինչև մեկօրյա պատերազմի սկիզբը հավաստիացումներ են ստացել, որ Ղարաբաղում ռազմական գործողություն չի իրականացվի:

«Մենք մեզ դավաճանված ու դառնացած էինք զգում»,- ասել է դիվանագետներից մեկը։

Երկրորդ աղբյուրն էլ նշել է, որ երբ խոսքը հետագա ռազմական գործողությունների ռիսկի մասին է, «խոհեմ վերաբերմունքը վստահելն է, բայց՝ ստուգելով»։

Էմմա Չոբանյան