ԿԽՄԿ-ն ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է հայաթափված Արցախում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Արցախից։ Նշվում է, որ ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներով՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած  արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով:

Կառույցը հայտնում է, որ քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ կամավոր, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ ու ջուր: Մյուսները օգնություն են խնդրում սիրելիների հետ կապ հաստատելու կամ մեկնելու համար տրանսպորտ ապահովելու հարցում: Կարմիր խաչի թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը։

«Մոտենում է ձմեռը։ Ես գիտեմ իմ անձնական փորձից, որ այստեղ ձմեռնեը շատ դաժան են։ Ժամանակը էական նշանակություն ունի։ Մենք պետք է մտնենք այդ տարածքներ անհրաժեշտ փորձով ու նյութերով»,- ասել է ԿԽՄԿ-ի հետ աշխատող փորձագետ Քրիս Փուլը:

Ստեփանակերտում թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում: Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շների ու կատուների։

Կարմիր խաչը  հանդիպել է մի տղամարդու, որը ապրում է առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: Մյուսները շնորհակալ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ:

ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է  մի տղամարդ, որը ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ լքել է Արցախը, քանի որ նա մի քանի շաբաթ է, ինչ հոսանքազրկված է, հեռուստացույց կամ ռադիո չկա։

«Հեռվից տեսա, որ եկել եք։ Ես պատրաստվում էի ջուր հավաքել և տեսա, որ դուք այնտեղ եք։ Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր մարդ է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,-ասել է Ահարոն Ղազարյանը։