Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև շրջակա միջավայրի պահպանության, միջպետական գեոպարկերի ստեղծման հնարավորությունները
Քաղաքականություն
18.10.2023 | 23:15Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կենսաբազմազանության և անտառների վարչության ղեկավար Կառլ Ամիլգուլաշֆիլին, ով աշխատանքային այցով Երևան էր ժամանել ԲՊՄՄ համաժողովին մասնակցելու նպատակով:
Շրջակա միջավայրի նախարարւթյունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես` կենսաբազմազանության պահպանության խնդիրները, միջպետական գեոպարկերի ստեղծման հնարավորությունները:
Քննարկվել է նաև ԲՊՄՄ -ին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը, ինչպես նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արդյունքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն` ակտիվացնելու միջպետական համագործակցությունն ու նախաձեռնել ընդհանուր ծրագրեր` միտված տարածաշրջանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանը: