Հայաստանի որոշ շրջաններում թաց ձյուն է սպասվում
Հոկտեմբերի 19-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։
Երևանում՝ հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։