Քննարկվել են Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին ընդունելու ուղղությամբ իրականացված աշխատանքները

Լուրեր

21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին:

Կողմերը քննարկել են 2023թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին ընդունելու ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ընդգծվել է, որ փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը: Զրուցակիցները առաջնային նշանակություն են տվել աշխատանքի արդյունավետ համակարգման խնդիրներին, նշելով Կառավարություն–ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, միջազգային և տեղական կազմակերպություններ փոխգործակցության կարևորությունը:

Նշվել է ստեղծված իրավիճակում միջազգային դոնոր հանրության կողմից հումանիտար աջակցության նշանակությունը և այդ գործընթացում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի՝ որպես մասնագիտական գործակալության դերը: