Իսրայելը հերքում է մարդասիրական հրադադարի պայմանավորվածության մասին լուրերը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է տարածվող լուրերը, թե Գազայի և Եգիպտոսի միջև Ռաֆահ սահմանային անցակետի բացման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն կա, գրում է CNN-ը։

«Այս պահին Գազայի հատվածում չկա հրադադար, ոչ էլ մարդասիրական օգնություն՝ օտարերկրացիների դուրս գալու դիմաց»,- լրատվամիջոցին ասել են գրասենյակից։

ՀԱՄԱՍ-ը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Եգիպտոսից հաստատում չի ստացել Ռաֆահ սահմանային անցակետի հնարավոր բացման մասին։

Հավելենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե երկուշաբթի առավոտյան ժամը 9-ից Ռաֆահի սահմանային անցակետը բաց կլինի Գազայի հատվածում մնացած օտարերկրյա քաղաքացիների անցման համար։ Միաժամանակ, ըստ նույն տեղեկությունների, հակառակ ուղղությամբ պետք է մարդասիրական օգնություն անցներ անցակետով։

Նշենք, որ Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև Ռաֆահ սահմանային անցակետը բեռների մատակարարման միակ աղբյուրն է, սակայն վերջին շաբաթվա մեծ մասն այն փակ է եղել․ ո՛չ Գազայի բնակիչները, ո՛չ էլ օտարերկրյա քաղաքացիները չեն կարողացել հատել սահմանը:

Էմմա Չոբանյան