Երբ պետությանն ապավինած քաղաքացիներին զրկում են մսից և կաթից․ ՄԻՊ պարզաբանումը

Լուրեր

03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն, որ մեր երկրի հոգեբուժարաններում և տուն-ինտերնատներում խախտվում են այնտեղ ապրող բնակիչների իրավունքները, նորություն չէ։ Այս մասին բազմիցս ասվել և գրվել է։ Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է այս հարցին անդրադարձել իր արտահերթ զեկույցում և նշել, որ, ի թիվս այլ բացթողումների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սննդի տրամադրման հետ կապված կան խնդիրներ, որոնք չեն համապատասխանում ներպետական և միջազգային իրավական չափանիշներին։

Պարզվում է, սակայն, որ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, այնտեղ մատնանշված խախտումները դրանք վերացնելու ազդակ չեն հանդիսացել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի  տնօրենի և պահեստապետի համար, քանի որ վերջիններս 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ը վաճառել են բնակիչների համար նախատեսված մսամթերքից 1260 կգ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:

Պետության հոգածությանն ապավինած մարդկանց հատկացված միսը վաճառելով, սակայն, նրանք չեն բավարարվել և յուրացրել են նաև հատկացված կաթը․կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը վաճառել են, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։

Այս չարաշահումների հիման վրա հարուցվել է քրեական գործ, ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը և պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են։ Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, բայց չի վերականգնվել բնակիչներին հասցված բարոյական վնասն ու նրանց իրավունքների խախտումը։

Factor.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հասկանալու համար Պաշտպանի գնահատականը կատարվածին՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ոտնահարել են հասարակության խոցելի խմբերի իրավունքները։ Մեզ տրված պարզաբանման մեջ, մասնավորապես,  ասված է․

«Ինչ վերաբերում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած միջադեպին, ապա Պաշտպանն այդ առնչությամբ կարևորում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ գործը մինչդատական վարույթում է Պաշտպանն այս փուլում ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց: Դրա հետ մեկտեղ պատրաստակամություն է հայտնում քննություն իրականացնող մարմնին տրամադրել Պաշտպանի աշխատակազմի ձեռքբերած տեղեկությունները»:

ՄԻՊ գրասենյակից նաև հետարքրքվել էինք՝ հետամուտ է արդյոք Պաշտպանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում բարձրաձայնված խնդիրների լուծմանը, ինչին ի պատասխան նշվել է․

«Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի հրապարակումից հետո իրականացվել են հետևյալ քայլերը:

  • Մշտադիտարկման արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն:
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
  • 2018 թվականի ընթացքում Պաշտպանի կողմից կայացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ կապված մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում: 
  • Իրականացվել են մի շարք այլ միջոցառումներ, որոնց թվում նաև պաշտպանի աշխատակազմի չնախատեսված այց նման հաստատություններ։Հ.Գ․ Հավանաբար, նման այցերը պետք է կրեն պարբերական բնույթ։ ՄԻՊ և պատկան գերատեսչությունների վերահսկողությունն այս կառույցները պետք է զգան մշտապես, որպեսզի չստացվի այնպես, որ նախ հոգեբուժարաններում կամ տուն-ինտերնատներում խախտումներ և չարաշահումներ են կատարում, ոտնահարում օրինակ նրանց սնվելու, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքները, որից հետո նոր սկսում ենք մտածել նույն այդ մարդկանց պաշտպանության մասին։ 

 

Աղավնի Սուքիասյան