Արծվաշենը՝ Դրախտիկում. անկլավից տեղահանվածները` հնարավոր վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Կիսադատարկ են Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրի փողոցները․ գյուղի մեծերը գյուղամիջում հավաքվել, զրուցում են։ Հետաքրքրվում են՝ ի՞նչ է եղել, որ Դրախտիկ ենք գնացել, որը փախստականներով է բնակեցված, նրանցից 80 տոկոսը՝ արծվաշենցիներ։ 

Մեզ հանդիպած բնակիչներից գրեթե բոլորն էին արծվաշենցի․ 1992-ին, երբ ադրբեջանցիները մտել են Արծվաշեն, բնակիչները բռնել են գաղթի ճամփան՝ դեպի Դրախտիկ, որը նախկինում ադրբեջանցիներով էր բնակեցված։ Հիշում են, թե ինչպես մի գիշերում լքեցին հայրենի Արծվաշենը՝ երկու օրից վերադառնալու հույսով։

«Վազգեն Սարգսյանը եկավ, ասաց՝ զինաթափվե՛ք, էս գիշեր ով դուրս եկավ՝ եկավ․ մոտ 50-60 հոգի մնացին»,- պատմում է Բարխուդար Ադամյանը։

1992-ին հայկական Արծվաշենից բռնի տեղահանվել է մոտ 2800 մարդ, որոնցից 900-ը հաստատվել է Դրախտիկում, մյուսները Ճամբարակում և այլ բնակավայրերում։  Ադրբեջանի տարածքում մնացած Արծվաշենն իրավական բոլոր հիմնավորումներով եղել և մնում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական ինքնիշխան տարածք․ Մամիկոն Խեչոյանն էլ շարունակում է մնալ Արծվաշենի գյուղապետը։ 44-ամյա Նվեր Ղազարյանը, թեև 14 տարեկան էր, բայց ասում է՝ այսօրվա պես հիշում է Արծվաշենը լքելու օրը։

«Օգոստոսին ապաստարանում նստած էինք, եկան խաբելով՝ ձեզ տանում ենք, դիրքերը կամրացնենք, երկու օրից հետո կբերենք»,- պատմում է արծվաշենցի Նվերը։

Ադրբեջանցիները Դրախտիկից հեռացել են դեռևս 1988-89 թվականներին, ընդ որում, ոչ թե տեղահանվել են, այլ շատերը նույնիսկ հասցրել են վաճառել տներն ու գույքը, և ողջ ունեցվածքը տարել իրենց հետ։ Խանութպան Գոհար Ջառահյանն էլ ասում է՝ երբ Արծվաշենից Դրախտիկ են տեղահանվել, ադրբեջանցիներն արդեն դուրս էին եկել գյուղից։ 

«29.800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը»,- հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա այս հայտարությունից բխում է, որ Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում Բաքուն Հայաստանին պիտի  վերադարձնի Արծվաշենը, Տավուշի 4 գյուղերի տարածքների մեծ մասը․ օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի 70%-ը, Պառավաքար գյուղի վարելահողերի 70%-ը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը։ Թեև այդ ենթադրյալ փոխանակումից հետո Արծվաշենը շրջապատված է լինելու ադրբեջանական տարածքներով, միևնույն է՝ Դրախտիկում հաստատված արծվաշենցիների մի մասը պատրաստ է վերադառնալ ու ապրել իրենց ծննդավայրում, եթե անվտանգության երաշխիքներ լինեն։

Արծվաշենը լքելիս հայերն ամեն ինչ են թողել այնտեղ։ Հիմա հաշված ադրբեջանցիներ են ապրում Արծվաշենում, անասնապահությամբ զբաղվում, հող մշակում, բայց նոր տներ չեն կառուցում և չեն նորոգում եղածները։ Վերացրել են հայկական գերեզմանոցը, հարթ տարածքի վերածել՝ պատմում են տեղահանված արծվաշենցիները։ Փոխարենը Դրախտիկում պահպանվում է ադրբեջանական գերեզմանոցը, որի դիմաց՝ հայկականն է։ Գյուղացիներն ասում են, որ վերջերս էլ ադրբեջանական գերեզմանոցում թարմ ծաղիկներ են նկատել, չգիտեն՝ ով է դրել։ 

Դրախտիկում պատմում են, որ կյանքն Արծվաշենում հեշտ էր, իսկ այստեղ՝ հակառակը․ ամեն տարի, ասում են, տները վերանորոգում են, բայց այդպես էլ այս տարիների ընթացքում ամբողջովին կարգի բերել չի ստացվում, պետությունն էլ չի աջակցում։ Փողոցներն ասֆալտապատված չեն, գյուղում 5-6 ընտանիք ունի բնական գազ, փողոցներում լուսավորություն չկա։ Պատմում են, որ Արծվաշենում ամեն ինչ աճում էր, իսկ Դրախտիկի կլիման խիստ է, միայն խնձոր ու կարտոֆիլ է աճում, ստիպված անասնապահությամբ են ընտանիք պահում։ Հայերն այն ժամանակ ապրել են ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց, տեսնելով նրանց վայրագությունները, հիմա չեն կարող՝ ասում է տիկին Գոհարը։

«Էն ժամանակ սենց բաներ չեն եղել, իսկ հիմա ամեն րոպե վախենում ես, ո՞նց կարաս գնաս ու մնաս»,- նշում է նա։

Գյուղի երեխաներն էլ են լսել մեծերի պատմություններն Արծվաշենի մասին,  իրենք էլ կուզեն տեսնել պապերի ծննդավայրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան