Լռեք և մի՛ ընդհատեք․ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է ՀՀ-ի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» անվանած ադրբեջանցի պատվիրակին

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Ադրբեջանի ներկայացուցիչ Յաֆարովին, որն իր ելույթում ՀՀ-ի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։

«Ուզում եմ պատասխանել պարոն Յաֆարովին։ Այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ հիմա՝ մի քանի շաբաթ առաջ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից հետո, նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանն անվանում են «Արևելյան Ադրբեջան»։ Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու այն, որ Բաքվի գործողությունները՝ 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջը, երկրի սահմանները չճանաչելը վկայում են մի բանի մասին՝ Ադրբեջանը միջազգային կարգի և իրավունքի տեսանկյունից վտանգ է ներկայացնում։ Այդ ռեժիմը պետք է պատժվի, իհարկե, օրենքի օգնությամբ։ Հայաստանը սպասում է միջազգային հանրության և ձեզանից յուրաքանչյուրի աջակցությանը»,- հայտարարել է Ռուբինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչների ցինիզմը պարզապես զարմացնում է։

Ռուբինյանի ելույթն ընդհատել փորձող Ադրբեջանի ներկայացուցիչներին ՀՀ պատվիրակության ղեկավարը կոչ է արել չընդհատել և լռել։