Թուրքիայում քրդերի մեծամասնությունը գոհ չէ մայիսյան ընտրությունների արդյունքներից. հարցում տեղական ընտրություններին ընդառաջ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում գործող հետազոտական Spectrum House կենտրոնի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քուրդ ընտրողների գրեթե 58 տոկոսը գոհ չէ մայիսի 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, գրում է Turkish Minute-ը։

Նշենք, որ ընտրությունները հանգեցրին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակին ձայների 52,18 տոկոսով, իսկ նրա գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստացավ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:

Spectrum House-ը հետազոտություն է անցկացրել՝ ուսումնասիրելու քրդական քվեարկության փոփոխությունների և տեղական ընտրությունների միտումների միջև, որոնք նախատեսված են 2024 թվականի մարտին։ Հարցումն անցկացվել է Թուրքիայի  արևելյան և հարավ-արևելյան 15 շրջաններում։

Հարցին՝ գո՞հ են, արդյոք, մայիսյան ընտրությունների արդյունքներից, հարցվածների 22,6 տոկոսը պատասխանել է, որ բավարարված է, իսկ 57,8 տոկոսն էլ ասել է, որ դրանք չեն բավարարել իրենց սպասելիքները:

Հարցումը նաև բացահայտել է, որ երիտասարդ ընտրողները զգալիորեն տարբերվում են մյուս տարիքային խմբերից, քանի որ նրանք դժգոհություն են հայտնել մայիսյան ընտրությունների արդյունքներից․ այս միտումը ցածր է միջին և ավելի ավագ տարիքային խմբերի պարագայում։

Մայիսի 14-ին ընդհանուր ընտրություններում հարցման մասնակիցների 51 տոկոսը կողմ է քվեարկել քրդամետ Կանաչ ձախ կուսակցությանը, իսկ 21,8 տոկոսը կողմ է քվեարկել իշխող ԱԶԿ-ի օգտին, 14,1 տոկոսը՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP):

Հետազոտության համաձայն՝ մասնակիցների 68,5 տոկոսը 2023 թվականի նախագահական ընտրություններում նախընտրել է CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, իսկ 23,2 տոկոսն ընտրել է Էրդողանին:

Էմմա Չոբանյան