Դուք երևի տեղեկացված չեք, Փանիկի միջոցառումները համաձայնեցված են եղել հայկական կողմի ներկայացուցիչների հետ. 102-րդ ռազմակայանի հրամանատար

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել.  Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է  102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը:

«Զինվորական պատրաստականության պլանային միջոցառումներ են իրականացվել, որոնք համաձայնեցված են եղել հայկական կողմի ներկայացուցիչների հետ: Դուք երևի տեղեկացված չեք»,- դիմելով ներկաներին ասել է Ելկանովը:

Ի պատասխան հարցի, թե կրակոցներ են եղել, ասել է. «Կրակոց չի եղել, կրակոցի իմիտացիա է եղել»:

Ապա 102-րդ ռազմակայանի հրամանատարը շեշտել է, որ միջոցառման անցկացման մասին պաշտոնական մարմինները նախապես տեղեկացված են եղել. «Ցանկանում եմ, որ այս միջադեպին հատուկ շեշտադրում չարվի: Եվ հայ-ռուսական հարաբերությունները նման դեպքերը չպետք է խաթարեն»:

Հիշեցնենք` ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները հուլիսի 18-ին ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։  Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ բնակչների խոսքով, զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։