Փանիկում տեղի ունեցածը միջադեպ չէ, այլ ահաբեկչական ակտ՝ խաղաղ բնակչության դեմ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համոզմամբ՝ Փանիկում տեղի ունեցածը միջադեպ չէ, այլ ահաբեկչական ակտ՝ խաղաղ բնակչության դեմ։

Այս մասին այսօր հրավիրված «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» քննարկման ժամանակ ասաց նա՝ ընդգծելով, որ կատարվածի արդունքում խախտվել են բնակիչների իրավունքները։

«Իրավական լուրջ խնդիրներ կան, խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ-ի քաղաքացիները, որոնք ծառայության են անցնում ռուսական ռազմաբազայում կամ սահմանապահ զորքերում, նրանց իրավական պաշտպանվածության վիճակը խիստ խոցելի է։ Մյուս խնդիրը վերաբերում է ՀՀ քաղաքացիների անվտանգությանը, կան խնդիրներ նաև կապված ռուսական բազայի հարակից բնակավայրերի բնակիչների ցանքատարածությունների ոչնչացման հետ, որոնց հիմա ավելացավ նաև ճանապարհների խնդիրը»,- ասաց նա: 

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ պետք է ուսումնասիրվի նաև ՀՀ պետական բյուջեից ռազմաբազային հատկացվող միջոցների արդյունավետությունը՝ ռազմաբազայում կատարելով լուրջ աուդիտ և մոնիթորինգ։

«ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ռուսական զորքերի ոտնձգություններից,  իսկ դրա համար պետք է արդյունավետ մեխանիզմներ ամրագրված լինեն միջպետական համաձայնագրերով»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։