2016 թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանա Ադրբեջանի դեմ իր ամբողջ զինանոցը կիրառելու «գայթակղությանը». Դավիթ Տոնոյանը՝ EADaily-ին

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Հայաստանի պաշտպանության ոլորտի խնդիրների, մարտական ավիացիան զարգացնելու ծրագրերի, ինչպես նաև ԼՂ հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին EADaily-ի թղթակիցը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանի հետ: 

ՀՀ պաշտպանության նախարարը խոսելով ԼՂ հակամարտությունից նշել է. «Հայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է: Դրանից ելնելով `մեր Զինված ուժերը, համատեղ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ, կոչված է ապահովելու բանակցային պայմանները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով հակառակորդի բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունը և հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու մասին մշտական հայտարարությունները,  Հայաստանի ԶՈՒ-ն պետք է ապահովի  հակառակորդի նկատմամբ ​​սթափեցնող ազդեցությունն ու խթանի Արցախի պաշտպանության բանակի՝ հակառակորդի ագրեսիան սանձելու գործողություններին»:

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի կողմից խոշոր ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ է մեծ ՝ հաշվի առնելով բանակցային գործընթացում Բաքվի մաքսիմալիստական ​​պահանջները: Հատկապես մտահոգիչ է Նախիջևանի տարածքում ադրբեջանական զորքերի ակտիվացումը: Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կանդրադառնա նաև տարածաշրջանային այլ խաղացողների վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել, թե վերահսկում է ռազմական իրավիճակի սրմանը: Այսինքն՝  Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանա իր ամբողջ զինանոցը կիրառելու «գայթակղությանը»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային հակազդելու հարցում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: