Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել․ ՔԿ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

2023 թվականի հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրանք դիմել են փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։

Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է, ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:

Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի իրական հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին ներգրավված բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: