Ո՞ւմ է ծառայում հայ գեներալը. պատերազմում թերացած Կարապետյանը քաղաքականություն է մտնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին մեղադրում է դավաճանության և վախկոտության համար, ինչը հանգեցրել է Արցախի կորստին և անվտանգային լրջագույն խնդիրներ առաջացրել ՀՀ-ի համար։ Ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը պաշտոնանկությունից շուրջ երկու տարի անց է միայն հայտարարում, որ գործող իշխանությունները, իր խոսքով, թույլ չէին տալիս կրակել թշնամու հարձակումների ժամանակ։ Այս մասին նա ասում է հոկտեմբերի 4-ին հրապարակած տեսաուղերձում։

Թե Հայաստանի մասին մտահոգվող Արշակ Կարապետյանն ինչու է երկու տարի լռել և նոր է միայն որոշել Ֆեյսբուքում տեսանյութ հրապարակելով խոսել այս խնդիրների մասին, իր ուղերձում չի պարզաբանում։ Միաժամանակ, Կարապետյանը վստահեցնում է, թե հավաստի տեղեկություններ ունի, որ Փաշինյանի խնդրանքով են ադրբեջանցիները ձերբակալել Ռուբեն Վարդանյանին։ Արշակ Կարապետյանն ասում է՝ ստեղծված իրավիճակում իրեն մեկ ճանապարհ է մնում։

Երեկ քաղաքականությամբ զբաղվելու մասին հայտարարած Արշակ Կարապետյանն այսօր հրաժարվեց պատասխանել իր գործունեությանն առնչվող Factor TV-ի հարցերին։ Նա հեռախոսազանգն ընդհատեց, երբ տեղեկացավ, որ իրեն լրագրող է զանգահարել։ Արշակ Կարապետյանի հույսը Ռուսաստանի իշխանություններն են․ երեկ նա դիմել է Պուտինի վարչակազմին։

Արշակ Կարապետյանի գտնվելու վայրն առայժմ անհայտ է, սակայն կան տեղեկություններ, որ նա պաշտոնանկությունից հետո տեղափոխվել է Մոսկվա։ Ուշագրավ է, որ ՀՀ ուժային կառույցում առանցքային պաշտոններ զբաղեցրած բազմաթիվ անձինք ապաստանում են ՌԴ-ում։ Մասնավորապես, այնտեղ են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը ՊՆ նախկի ղեկավարի կոչը Պուտինին համարում է, իր խոսքով՝ «ծառայություններ իր հայրենիքին՝ Ռուսաստանին»։

Արշակ Կարապետյանի կողմից Նիկոլ Փաշինյանին վերագրվող դավաճանության, վախկոտության և Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքի մեղադրանքները վարչապետի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն անհեթեթություն է որակում։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով էլ՝ Արշակ Կարապետյանը պետք է իր հայտարարությունները փաստերով հիմնավորի։ Աբրահամյանը չի ցանկանում միջամտել իշխանության նախկին և ներկա պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքներին։

Արշակ Կարապետյանը համարվում է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններից։ Նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում։ Կարապետյանը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, իսկ մարտական գործողություններից հետո Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ է արվել՝ թերացումների պատճառով։

Բայց այս հանգամանքը չխանգարեց, որ Սերժ Սարգսյանը հետագայում Կարապետյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ռազմական կցորդ նշանակի։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտոնավարելով մինչև 2021 թվականի ապրիլ։ Այնուհետ նա ՊՆ-ում զբաղեցրել է ԳՇ պետի տեղակալի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և նախարարի պաշտոնները, պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերին։

Արշակ Կարապետյանի թերացումներն արձանագրել է նաև Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր քառօրյա պատերազմի հանգամանքերը։ Այս մասին ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում ասել էր հանձնաժողովի անդամ, 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Արշակ Կարապետյանի անունը կապվում է նաև 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ: 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանով ստեղծված կայազորում Արշակ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ Կարապետյանը ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը տարբեր պաշտոններում Արշակ Կարապետյանի այս շրջապտույտը համարում է Հայաստանի շահի տեսանկյունից աննպատակ։

Պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանին ազատելու որոշումը, ինչպես սովորաբար առանցքային այլ պաշտոններ զբաղեցրած անձանց դեպքում է, Կառավարությունը որևէ կերպ չէր պարզաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան