Փոխվարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Լուրեր

07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 20-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը. տեղեկացնում են փոխվարչապետի գչասենյակից:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ տիկին Մատերնովայի այցելությունը Հայաստան լավ հնարավորություն է ևս մեկ անգամ քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները:

Կատարինա Մատերնովան ներկայացրել է փոխվարչապետին ԵՄ աջակցության հիմնական գործիքները, խոսել համագործակցությունն առաջ մղելու նոր գաղափարների մասին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումն ու անհրաժեշտ համարել այդ գործընթացում երկու կողմերի համատեղ աշխատանքը: Մհեր Գրիգորյանը և Կատարինա Մատերնովան մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ հանրային կարծիքի հարցման արդյունքների շուրջ՝ երկուստեք կարևորելով ԵՄ բոլոր ծրագրերում հանրային լայն ընդգրկվածությունն ու տեղեկացվածությունը:

Փոխվարչապետը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը վստահություն են հայտնել, որ փոխգործակցության մեծ ներուժ կա, որն իրացնելու համար երկու կողմերը պետք է համակարգված և ներդաշնակեցված աշխատանք իրականացնեն: Փոխվարչապետն անհրաժեշտ է համարել ԵՄ փորձագետների հետ սերտ համագործակցությունը ինչպես ՀԸԳՀ կյանքի կոչման, այնպես էլ դրանից բխող բարեփոխումների իրականացման փուլում: Տիկին Մատերնովան պատրաստակամություն է հայտնել աշխատել կառավարության հետ բացահայտելու համար համագործակցության հետագա հնարավորությունները ԵՄ աջակցության ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցությանը, քննարկել այն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունները: Նրանք խոսել են ԵՄ անդամ պետություններից բարձր դասի խորհրդականների ներգրավվելու նոր մեխանիզմի մասին, ըստ որի` խորհրդականները կհամագործակցեն կառավարության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչմանը, դոնորների հետ փոխգործակցության համակարգմանն աջակցելու գործում, ինչպես նաև կօգնեն մասնավոր հատվածին օգտվել ՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող հնարավորություններից: Կգործի նաև հավելյալ «CEPA facility» աջակցության գործիքը, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու համար: