Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի պաշտպանական կարիքները․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հարցերին։

«Երկրորդ պատերազմը բռնկվել է Եվրոպայի դարպասների մոտ՝ Լեռնային Ղարաբաղում. կարո՞ղ է Ֆրանսիան ռազմական միջամտություն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,-  հարց է բարձրացնում լրատվամիջոցը։ 

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հետևում է Ֆրանսիայի համար կարևոր այս հարցին։ Այն կարևոր է նաև Հայաստանը սիրող կամ Հայաստանի հետ կապեր ունեցող շատ ֆրանսիացիների համար։ Հանրապետության նախագահը հայտարարել է. ամբողջականությունը, ինքնիշխանությունը, հայ բնակչության պաշտպանությունը մեր բացարձակ նպատակներն են»,- նշել է Լեկորնյուն։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շեշտել է իր և Սուրեն Պապիկյանի սերտ գործակցությունը․ «Ես բազմիցս տեսել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին։ Կարծում եմ նաև, որ զինված ուժերի առաջին նախարարն եմ, ով այդքան շատ շփումներ ունի հայ գործընկերոջ հետ։

Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչ այժմ գոյություն չուներ։ Այն թույլ է տալիս ամենօրյա ռեժիմով երկխոսություն ապահովել հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ` անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելով նրանց կարիքները, հատկապես անվտանգային և պաշտպանական հարցերում։ Այսպիսով, դուռն ամբողջությամբ փակված չէ»,- նշել է նախարարը:

Հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան կարող է ռազմական միջամտություն կատարել, Լեկորնյուն ասել է, թե չի հավատում դրան։ «Այս հարցին, ակնհայտորեն, պետք է պատասխանեն հանրապետության նախագահն ու զինված ուժերի ղեկավարը։ Ամեն դեպքում, պարզ է, որ մենք դիտարկում ենք Հայաստանից եկող պահանջները, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել»։