Ամբաստանյալների խոշտանգումը ենթադրաբար ղեկավարած անձը չպետք է գտնվեր դատական նիստերի դահլիճում. Ինեսսա Պետրոսյան. «Փաստինֆո»

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը, ով պաշտպանական կողմի տվյալներով, առերևույթ բռնություններ է կիրառել ու ղեկավարել Պավլիկ Մանուկյանի և մյուսների գործի քննության ժամանակ, այսօր՝ «Սասնա Ծռեր»-ի մյուս գործով դատական նիստի ժամանակ այսօր գտնվում էր դատական նիստերի դահլիճում, այսինքն՝ նրա գործունեությունը կասեցված չէ. տեղեկացնում է pastinfo.am-ը:

«Սասնա Ծռեր»-2-ի գործով այսօրվա դատական նիստում այս մասին հայտարարություն արեց ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ իր ունեցած տվյալներով, Պավլիկ Մանուկյանի և մյուսների գործի ժամանակ իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանին բռնի ուժով, անհարկի, ծեծելով, ջարդելով հանել էին դատական նիստերի դահլիճից դուրս և այնտեղ սկսել խոշտանգել հենց միջանցքում, իսկ հետո էլ արդեն խցերում են սկսել ուժգին ծեծի ենթարկել:

Այդ օրը խոշտանգվել էր ոչ միայն Մխիթար Ավետիսյանը, այլև Արեգ Կյուրեղյանը և Արայիկ Խանդոյանը: «Եվ ուղղակի ես այսօր իրեն տեսնում եմ դատական նիստերի դահլիճում, ինչն ինձ, իհարկե, հունից հանեց, մի անձ, որն առերևույթ արդեն բռնություններ է կիրառում ու ղեկավարում, ինքը նորից գալիս է, այդ ուղեկցումներն է կատարում, և դա դատարանի աչքի առջև: Ես դրա համար որոշեցի դատարանի ուշադրությունն այդ հանգամանքի վրա հրավիրել, մանավանդ որ դատարանը փաստորեն իր հայտարարություններով ցույց է տալիս, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում դատարանից դուրս և այլն, իրեն զեկուցում են: Այսօր էլ ես հայտարարեցի, բա Դուք չե՞ք տեսնում Ձեր կողքին կանգնած է մի անձ, որի մասին արդեն իսկ գիտենք, տեղյակ ենք ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ նաև քրեական գործ է հարուցվել»,- «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը:

Պաշտպանը հավելեց, որ իհարկե, անմեղության կանխավարկածը հարգելով՝ իրենք չեն կարող այսօր ասել, որ այդ անձն է կատարել, սակայն առերևույթ, խոսակցություններն այնպես են գնում, որ իր կողմից է այդ ամենը կազմակերպվել ու ղեկավարվել: «Ուստի ես գտնում եմ, որ նույն ոստիկանապետ Վովա Գասպարյանն պետք է թույլ չտար, որ այստեղ գտնվեր այդ անձնավորությունը, և նրա գործունեությունը պետք է որ կասեցված լիներ»,- ընդգծեց փաստաբանը: