Բանկերը քննարկում են արցախցիների վարկային պարտավորությունների խնդիրը․ ավանդները կշարունակեն սպասարկվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած և հնարավոր այլ խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն»,- Factor.am-ին հայտնել են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան հարցի, թե բռնի տեղահանված արցախցիների բանկային պարտավորությունների հարցը քննարկվե՞լ է, ի՞նչ ծավալի մասին է խոսքը  և ի՞նչ որոշում կա։

ԿԲ-ից նշել են, որ առանձնացված վիճակագրություն չի վարվում և չեն կարող տրամադրել։

Թե ինչ է լինելու արցախյան բանկերում, մասնավորապես՝ «Արցախբանկում», քաղաքացիների ավանդների հարցը, ԿԲ-ից տեղեկացրել են, որ Արցախում բանկերի բոլոր մասնաճյուղերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են, համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո բանկերը ներեցին Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով:

 

Գայանե Խաչատրյան