Պետությանը պատճառվել է 11 մլրդ դրամի վնաս. դատախազը ներկայացրել է գույքային հայց՝ վնասը բռնագանձելու պահանջով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ա.Բ.-ն, 2021 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Բ.-ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.-ի ու Ա.Դ.-ի օժանդակությամբ` պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր:

«Մասնավորապես՝ Ա.Բ.-ն շահումով խաղերին մասնակցելու նպատակով հավաքագրել է ֆիզիկական անձանց, նրանց վաճառել է տարբեր արժեքների խաղաքարեր, իսկ խաղերը վարելու համար, վճարի դիմաց, հրավիրել է խաղավարներ Մ.Բ.-ին և Ա.Դ.-ին: Վերջիններս, տիրապետելով «Պոկեր» տեսակի շահումով խաղի կանոններին, վարձատրության դիմաց մատուցել են խաղավարի ծառայություններ:

Մ.Բ.-ն և Ա.Դ.-ն շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված յուրաքանչյուր խաղադրույքից՝ հօգուտ Ա.Բ.-ի, յուրաքանչյուր խաղային օրվա մինչև ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, խաղաքարերի տեսքով գանձել են 4 տոկոս եկամուտ, իսկ դրանից հետո՝ 3 տոկոս:

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի վնաս:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությունը), իսկ Մ.Բ.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը):

2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ: