Չեխիան մտադիր է ՌԴ-ն ճանաչել որպես երկրի համար ամենալուրջ սպառնալիք

Լուրեր

15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
Բոլորը

Պաշտպանական նոր ռազմավարության մեջ Չեխիան մտադիր է ճանաչել Ռուսաստանի Դաշնությունը որպես «երկրի համար ամենալուրջ սպառնալիք», ինչը իշխանություններին հնարավորություն կտա ուժեղացնել պաշտպանական ոլորտը։ Այս մասին հայտնել է Seznam Správy-ն, փոխանցում է Korrespondent-ը։

«Չեխիայի կամ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներից մեկի վրա ռազմական հարձակման հավանականությունն ամենաբարձրն է Սառը պատերազմի ավարտից հետո: Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում լուրջ վտանգ կներկայացնի Չեխիայի և նրա դաշնակիցների անվտանգությանը»,- ասված է Չեխիայի Պաշտպանության նախարարության փաստաթղթում:

Ռազմավարության համաձայն՝ Ուկրաինայի պատերազմը հաստատեց ՆԱՏՕ-ին Չեխիայի անդամակցության անհրաժեշտությունը։ Դաշինքը պետք է հետ պահի թշնամուն հարձակվելուց և պաշտպանվի հնարավոր ագրեսիայից։

«Կապված Ռուսաստանի աճող ագրեսիվության հետ՝ Չեխիայի պաշտպանական քաղաքականության հիմնական խնդիրը միջուկային զենքով հագեցած, տեխնիկապես զարգացած թշնամու հետ երկարաժամկետ, բարձր ինտենսիվության պաշտպանական պատերազմի համապարփակ նախապատրաստումն է»,- ասվում է փաստաթղթում։