ԱՄՆ-ն լուրջ է վերաբերում Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության տեղակայմանը․ Մեթյու Միլլեր

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Միջազգային առաքելության տեղակայմանը։ Վերջինս նշել է, որ այն կարևոր է։
«Մենք բավականին լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ առնչվում է հումանիտար օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքներին վերաբերող բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը բարձրացրել է այս հարցն Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում, ճնշում է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը: Դուք երևի տեսել եք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և իրականում իրենց հայտարարության մեջ ասվում է, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն իրենց դրդել է աջակցել դրան։ Այսպիսով, մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ` գտնելու դրա իրականացման լավագույն մեխանիզմը»,-ասել է Միլլերը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ կարևոր է ապահովել թափանցիկություն:

Ինչ վերաբերում է աղետների արձագանքման խմբին, Միլլերը մեջբերել է Փաուերը երեկվա հայտարարությունն այն մասին, որ USAID-ն տեղակայել է Աղետներին աջակցության արձագանքման թիմ՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը համակարգելու համար:
«Այդ թիմը կգնահատի իրավիճակը և կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ ընդլայնելու օգնությունը և համագործակցելու գործընկերների հետ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: Եվ եթե խոսեք USAID-ի հետ, նրանք կկարողանան ձեզ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել»,-ասել է Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Կարևոր է, որ հրադադարը պահպանվի, հումանիտար կարիքները բավարարվեն, և որքան հնարավոր է շուտ ստեղծվի անկախ միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների մոտ։ Սա մեզ համար առաջնահերթություն է ստեղծված իրավիճակի ուղղությամբ աշխատելու համար»,-ասել է նա։

«Մենք շարունակում ենք մեծապես մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են հեռանալ, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են վերադառնալ։ Դա որոշում է, որը նրանք բոլորը պետք է ընդունեն որպես անհատներ, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կարողանան այդ որոշումը կայացնել իրենց համար: Եվ մենք կարծում ենք, որ պետք է անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը կարող է ստանալ իրենց պահանջած աջակցությունը»,-հայտարարել է Միլլերը՝ հավելելով, որ դրա համար լավագույնը  միջազգային առաքելության ստեղծումն է։