ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին աջակցելու համար

Լուրեր

15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
Բոլորը

ԱՄՆ-ը հերթական անգամ ուժեղացնում է պատժամիջոցները օտարերկրյա կազմակերպությունների դեմ՝ այս անգամ թիրախավորելով թուրքական ընկերություններին և անհատներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու հարցում նրանց ենթադրյալ մասնակցության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC), գրում է Gercek news-ը։

Պատժամիջոցներ են կիրառվել հինգ ընկերությունների և երկու անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրին օժանդակելու մեջ:

Այս կազմակերպությունների և անհատների դեմ հիմնական մեղադրանքը նրանց դերն է կարևոր բաղադրիչների, մասնավորապես՝ շարժիչների մատակարարման գործում, որոնք օգտագործվում են Իրանի «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի կառուցման մեջ:

Պատժամիջոցների արդյունքում ԱՄՆ-ում սառեցվելու են բոլոր ակտիվները, որոնք պատկանում են նշված անձանց և կազմակերպություններին։

2023 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել ավելի քան 150 անհատների և ընկերությունների նկատմամբ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտող գործողություններում ենթադրյալ մասնակցության համար։

Էմմա Չոբանյան