Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը
Հասարակություն
27.09.2023 | 16:47ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։
Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։
Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։