Գագիկ Ծառուկյանը ՀՖՖ նախագահի թեկնածո՞ւ․ խոսնակը պարզաբանում է

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին երբևէ չի հավակնել և այս պահին էլ նման ցանկություն չունի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 

Խոսնակը նաև նշեց, որ ՀԱՕԿ-ի նախագահի մոտ այդ թեմայով քննարկումներ չեն եղել, և նման հարց նրա օրակարգում չկա։ 

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այս հարցի վերաբերյալ նշել էր․  «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնն զբաղեցնելու վերջնական որոշում դեռևս չունեմ, չեմ թաքցնում`ունեմ ցանկություն»։ 

Նշենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրպագուների «Առաջին ճակատ»շարժումը՝ ՖԱՖ-ը,  հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր․ «ՀՖՖ նախագահի հաջորդիվ կայանալիք ընտրություններում հնարավորինս սատարելու ենք Յուրի Ջորկայեֆի թեկնածությունը»: 

Ի դեպ, երեկ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասել էր, որ, եթե Յուրի Ջորկայեֆը համաձայնի ստանձել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը, ապա ինքն այդժամ չի առաջադրվի։

Հավելենք նաև, որ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածության պաշտպանությամբ են հանդես եկել «Արարատ», «Արցախ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները։

 

Աղավնի Սուքիասյան