Ալիևը ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթն է առաջացրել․ ԼՂ-ի ճգնաժամն Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները․ The Guardian

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մինչ տարածվում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի դրամատիկ պատկերները, որոնք ստիպված լքում են իրենց տները զանգվածային արտագաղթի հետևանքով, Արևմուտքում ոմանք սկսում են վերանայել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, գրում է The Guardian-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ հմուտ դիվանագիտության և լոբբինգի խառնուրդի միջոցով ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը տարիներ շարունակ Մեծ Բրիտանիայում և ԵՄ-ում իրեն ներկայացրել է որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց: Սակայն ռազմական հարձակում սկսելով Լեռնային Ղարաբաղում և հրահրելով հումանիտար աղետ, երբ փախստականները դուրս են գալիս տարածաշրջանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը:

«Ճգնաժամը և մարդկային տառապանքը կարող էին և պետք է կանխվեին։ Մեզ համար բարդ կլինի Ադրբեջանի հետ շարունակել սովորականի պես աշխատել»,- ասել է Բաքվում արևմտյան բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ:

«Շատերը Բրյուսելում և Վաշինգտոնում ցնցված ու դավաճանված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,- ասել է Թոմաս դե Վաալը՝ Carnegie Europe վերլուծական կենտրոնի ավագ աշխատակիցը:

Նա նշել է, թե արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ տարածաշրջանում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների անգործությունը հուշում է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք է բերվել կողմնակի գործարք, որոնք երկուսն էլ մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ վերագնահատում է տեղի ունենում, թե իրականում որքան կարևոր և վստահելի է Բաքուն:

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է Բաքվի խավիարային դիվանագիտության ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մասին, թե Ադրբեջանը «կարևոր» և «հուսալի» էներգիա մատակարարող է։

Սակայն փորձագետներն ասում են, որ Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական էներգիայից խիստ չափազանցված է Բաքվի կողմից:

«Ադրբեջանը զանգվածաբար գերագնահատում է իր ազդեցությունը գազի մատակարարման վրա, որը ծուլորեն նկատվում է եվրոպական քաղաքականություն մշակողների կողմից»,- ասել է արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի անդամ Մաքս Հեսը՝ հավելելով․ «Այն գաղափարը, որ Ադրբեջանն առանցքային դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում, արևմտյան տերությունների կողմից չմիջամտելու ևս մեկ պատրվակ էր»։

Արևմուտքի որոշ պաշտոնյաներ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը Լեռնային Ղարաբաղի գործողություններից հետո:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերն ասել է, որ ԵՄ-ն պետք է լուրջ հետևանքներ պարտադրի, եթե ղարաբաղյան հայերին իրենց տներից հեռացնելու փորձեր լինեն։

Հայաստանի Գորիս քաղաք այցի ժամանակ էլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը նույնպես ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ «մի շարք տարբերակներ են քննարկվում»։

Էմմա Չոբանյան