Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է շուրջ 1,3 մլն ԱՄՆ դոլար
Քաղաքականություն
26.09.2023 | 13:56Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (շուրջ 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում և բժշկական տրանսպորտը, սննդամթերքն ու գումարային նվիրատվությունները»,- հայտնել է դեսպանը։
🇸🇪 allocates 15 million SEK to @ICRC through @Sida to meet urgent humanitarian needs of Nagorno-Karabakh people including for medical transports, food and cash contributions. @SweMFA
— Patrik Svensson (@SwedeninArmenia) September 26, 2023