Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում և Գորիսի կոորդինացիոն կենտրոնում դիմավորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ապահովում կենսական անհրաժեշտության առաջնային պարագաներով և սննդով՝ Կառավարության բոլոր գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ մանրամասնելով բռնի տեղահանված անձանց աջակցության համար տարվող աշխատանքները:

«Մեր դեպքում ոչ միայն պարզապես դիմավորելն է, այլ նաև տեղում հիմնական կարիքներն իմանալն է և խնամքի կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող մարդկանց լրացուցիչ կարիքները բավարարելն է։ Օրինակ՝ եթե միայնակ տարեց է, առանց ծնողի հսկողության կամ ուղեկցության երեխա է, մենք այդ դեպքերը ինքներս են կարգավորում և համայնքի ու մարզպետարանի հետ միասին կազմակերպում ենք այդ մարդկանց խնամքի հաստատություն տեղափոխումը։ Այս պահին խնամքի հաստատություններ ուղեկցել ենք 5 անձի»,- ասաց Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը բռնի տեղահանված անձանց այլ կարիքները գնահատում է նրանց կեցության պայմաններն ապահովելուց հետո։

Փոխնախարարը նաև նշեց, որ այդ անձանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, որը շարունակական բնույթ է կրելու։