Թբիլիսիի գագաթնաժողովում ներկայացրել եմ հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու մեր Կառավարության տեսլականը. Արտակ Զեյնալյան

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Հուլիսի 17-18-ը Թբիլիսիում մասնակցել եմ Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ելույթիս ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում այս տարվա ապրիլ մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներով ձևավորված նոր կառավարության առաջնահերթությունները, կոռուպցիայի դեմ պայքարի և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերն ուղղված Արևելյան գործընկերության «20 արդյունք մինչև 2020-ը» փաստաթղթի արդյունավետ և լիարժեք կատարմանը: Գործընկերներիս ներկայացրել եմ նաև հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու մեր Կառավարության տեսլականը:


Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել եմ Բաց կառավարման գործընկերության քարտուղարության ներկայացուցիչների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի օգնականի և այլ պաշտոնատար անձանց հետ: 


Վրաստանի գործընկերոջս՝ Թեա Ցուլուկիանիի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք արդարադատության ոլորտում համագործակցության ուղղություններն ու նախանշել դրանք խորացնելու լուրջ հանձնառությունն ու ներուժը:


Այցի ընթացքում մասնակցել եմ նաև Վրաստանի, Արգենտինայի, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի իր գործընկերների հետ «Stand Up For Justice» խորագրով քննարկմանը, որտեղ ներկայացվել են ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրագործման ազգային գործողությունների ծրագրերը: