Ալիևը շարունակում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացրել
Քաղաքականություն
25.09.2023 | 22:36Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացրել և կեղծել պատմությունը։ Նա հայտարարել է, թե Նախիջևանը պատմական ադրբեջանական տարածք է և, իբր, ՀՀ սուվերեն տարածքները ժամանակին անջատել են Ադրբեջանից։
«Նախիջևանն Ադրբեջանի հնագույն մասն է։ Ցավոք, 1920 թվականին խորհրդային իշխանություններն Արևմտյան Զանգեզուրն անջատեցին Ադրբեջանից՝ այդպիսով խզելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի աշխարհագրական կապը»,- հայտարարել է Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում։
Էմմա Չոբանյան