«Վիտոն մնում է Արցախում, թող պարտիզանական շարժում ի՛նքը սկսի»․ Սամվել Բաբայանը Հայաստանում է

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Ոնց որ Աֆրիկա եկած լինեմ, որ զարմանում եք, իմ երկիր եմ եկել։ Լրագրողն ինձ հարցրել է՝ ե՞րբ եք գալու, պատասխանել եմ՝ սիրտս երբ ուզի, այդ օրն էլ այդտեղ եմ լինելու։ Սիրտս ուզել է, եկել եմ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն՝ անդրադառնալով, Հայաստան գալու մասին տեղեկություններին։

-Պարզապես այս ծանր իրավիճակում բոլորի սիրտն է ուզում գալ Մայր հայրենիք, չեն կարողանում, Դուք ինչպե՞ս հեշտությամբ եկաք։

-Վիդեոն կա «տամոժնիում» նկարած, կարող եք ասել՝ տան տեսնեք, թե ինչպես եմ անցնում։

– Չնայած ծանր իրավիճակին՝ մարդիկ Ձեզ հետ հույսեր էին կապում, որ ինչ-որ գործողություն կնախաձեռնեիք, պարտիզանական շարժում կսկսեիք․․․

– Վիտոն մնում է այնտեղ, ինքը թող  պարտիզանական շարժումը սկսի, ասել է՝ հավերժ մնում եմ այստեղ, ռուսների հետ կանեն պարտիզանական շարժումը։

– Մինչ այս Ադրբեջանը պարբերաբար հայտարարում էր, որ ձերբակալելու են արցախյան պատերազմներում առանցքային դեր ունեցողներին․ անգամ լուրեր կային, որ ցուցակ կա կազմված, Ձեր անունը չկա՞ր։

-Դա Բաքվից պետք է հարցնես, եթե ցուցակներում կայի, ինչի չեն բռնել։ Հարցրեք՝ КПП-ն ոնց էին դրել, որ Սամվել Բաբայանն անցավ, իրենք չտեսան։

-Գուցե թաքնվել եք, չե՞ն ճանաչել։

-Եթե դուք մտածում եք, որ ես կարող եմ թաքնվեմ, նոր անցնեմ, ուրեմն Ձեր գործերը լավ չեն։

-Վախ չկա՞ր, որ անցակետում Ձեզ կձերբակալեն։

-Ես ասել եմ՝ 25 տարեկանում մի անգամ վախեցել եմ, դրանով իմ վախերը պրծել են։ Վախ չունեմ։

-Պարոն Բաբայան, տեղեկություններ ենք ստանում, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ Արցախից, բենզինի խնդիր կա։ Դուք խորհրդարանական ուժի ղեկավար եք, պարտավորություն չունե՞ք նրանց աջակցելու։

-Ո՞վ չի կարողանում․ «կալոնաները» գալիս են, ով չի կարողանում գա, թող ձեռքը բարձրացնի, ես իրեն հանեմ։

 Նարեկ Կիրակոսյան