Արցախից բռնի տեղահանվածներին կացարաններ են տրամադրվում Սյունիքում, Գորիսում, Վայոց ձորում

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք ունեն կացարանի կարիք, տեղավորվում են հիմնականում Սյունիքում, Գորիսում, Վայոց ձորում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor․am-ին հայտնեցին, որ այդ նպատակով առանձնացվել են հյուրանոցներ, հյուրատներ, մասամբ բնակարանային ֆոնդ, որ ենթակա է բնակության։

Բռնի տեղահանվածները հաշվառվում են Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում, իրականացվում է նրանց առաջնային կարիքի գույքագրում՝ սննդի, հագուստի հետ կապված, կացարանի, ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի առկայություն և այլն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ ստեղծվել է նաև Առաջնային կարիքի հաշվառման հարթակ՝ https://e-soc.am, նաև գործում է ՀՀ աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գիծը։ Հարթակի միջոցով իրենք ինքնուրույն կարող են լրացնել իրենց տվյալները, որոնք հասանելի են դառնում սոցիալական աշխատողների համար։

Բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու հարցով զբաղվում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման խումբը՝ փոխվաչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ։ Խմբում ներագրավվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և այլ պետական կառույցներ։

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: