Էրդողանն այսօր Նախիջևանում կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին

Լուրեր

07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։ Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը մասնակցելու են նաև Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին։

Իդգիր-Նախիջևան գազատարի կառուցման ծրագրերի մասին խոսվել է տարիներ շարունակ․ հիմնական նպատակը Թուրքիայի տարածքով Նախիջևանին գազ մատակարարելն է և իրանական գազային կախումից ազատելը։

Դեռ 2020 թ-ի դեկտեմբերին  Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ, որն իրականացնում են Ադրբեջանի պետական նավթային՝ SOCAR ու թուրքական պետական գազային BOTAŞ ընկերությունները։ Թուրքիայի տարածքում գազատարի երկարությունը կազմելու է մոտ 85 կմ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ գազամուղի թողունակությունը 2 մլրդ մ³ է, որը 4 անգամ գերազանցում է Նախիջևանի պահանջարկը։

Նախիջևանը այս պահին  իրանական գազ է ստանում 2004 թ․ Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանի Աստարա քաղաք, որը իրանական գազամատակարարման ցանցին միացած չէ։ Դրա դիմաց Իրանը գազ է մատակարարում  Նախիջևանին ամբողջ ծավալի 85 տոկոսի չափով, իսկ 15 տոկոսը տարանցման վճարն է։

Բացի այդ՝ Թուրքիան ևս իր հերթին գազ է ստանում Իրանից։ Իգդիր-Նախիջևան գազատարը Թուրքիան հերթին ցանկանում է օգտագործել Իրանի հետ բանակցություններում՝ տարբեր հարցերում իր  համար ձեռնտու լուծումներ ստանալու համար։

Էմմա Չոբանյան