Արմեն Գալստյանին կալանավորեցին Հովիկ Աղազարյանին հարվածելու համար

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Արմեն Գալստյանին 2 ամսով կալանավորեցին «Եռաբլուր»-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարվածելու համար։ Այս մասին տեղեկացնում է Արմեն Գալստյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

Արմեն Գալստյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրն է։

Որոշումը կայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարեն Պարխոյանի նախագահությամբ։

Դատարանը բավարարել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ իրականում վարչական տուգանք նախատեսող հոդվածով որոշում է կայացվել կալանքի տակ վերցնել զոհված զինծառայողի հորը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արմեն Գալստյանին ձերբակալեցին միջադեպի ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին հարվածելու համար։

ՔԿ-ում այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։