Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից. Ալիևի չենթարկվելը չարագուշակ է․ The Washington Post

Լուրեր

15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականին նախագահ Բայդենը 1915 թվականի հայերի վտարումը Թուրքիայի ներկայիս տարածքից՝ Անատոլիայի իրենց հողերից ցեղասպանություն անվանեց։ Միացյալ Նահանգներն այս հարցի վերաբերյալ մեկ դարից ավելի լռել է, և այդ լռությունը դառը հետևանքներ է ունեցել։ Այս մասին The Washington Post թերթում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, արգենտինացի փաստաբան, իրավունքի ոլորտում դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն։

Հոդվածում ասվում է, որ այսօր հայերին անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Բայդենը, կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որն սկսվել է անցյալ ձմռանն ու այժմ մտնում է ավելի դաժան փուլ։ Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հայաշատ անկլավի սահմանի երկայնքով ամիսներ տևած շրջափակումից և ռազմական կուտակումներից հետո ադրբեջանական զինուժը հարձակման է անցել։

Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը արագորեն հաղթահարեցին տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Շուտով հայտարարվեց անկայուն զինադադար։ Ինչպես շեշտում է Օկամպոն, շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր որոշումը կատարելու փոխարեն, ադրբեջանական  ուժերը հունիսին կրկնապատկեցին իրենց ջանքերը՝ ամբողջությամբ փակելով անկլավը, թույլ չտալով անգամ սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխումը:

Օկամպոյի խոսքով՝ Ադրբեջանի չենթարկվելը չարագուշակ է։ 1948 թվականի Միջազգային իրավունքի Ցեղասպանության կոնվենցիայում բացատրվում է, որ հանցագործություն կատարելու ձևերից մեկը «մի խումբ մարդկանց համար դիտավորյալ կերպով կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որը հաշվարկված է նրանց ամբողջական կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման համար»:

Փակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը Լեռնային Ղարաբաղը վերածել է 120 հազար հայերի համար նախատեսված հսկայական համակենտրոնացման ճամբարի։ Ի՞նչ է լինելու հետո։ Ըստ Օկամպոյի՝ քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանձնվել են, միջազգային հանրությունը Ալիևին կոչ է արել երաշխավորել անկլավում գտնվող իր հայ քաղաքացիների լիարժեք իրավունքները։ Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ չի իրականացնի էթնիկ զտումներ և վստահեցրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարեկեցություն կբերի տարածաշրջանին: Բայց այս հռետորաբանությունը դատարկ խոսակցություն է՝ հաշվի առնելով արդեն արվածը: Իսկ Ադրբեջանի հավակնությունները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղի սահմաններից. 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի պնդումները, որ Հայաստանն ամբողջությամբ անօրինական պետություն է։ Դեռևս դեկտեմբերին նա հայտարարեց, որ «այսօրվա Հայաստանը մեր հողն է»։ Նախկին դատախազի խոսքով՝ աշխարհը պետք է իր անունով կոչի այս հանցագործությունը։