Ռուսական 102-րդ ռազմաբազան սադրեց, թե՞ ոչ․ քաղաքագետները՝ Փանիկի դեպքի մասին

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զորավարժանքի անցկացումը Շիրակի մարզի Փանիկ  գյուղի ճանապարհներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը  համարում է սադրանք՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ:

«Դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,- այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետը՝ խոստանալով հետամուտ  լինել, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համամիտ է վարչապետ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ Փանիկ գյուղում կատարվածը սադրանք  էր ՀՀ ինքնիշխանության դեմ։ «Որ ինքնիշխանության դեմ սադրանք էր, դա՝ հաստատ: Նման  միջոցառումն ու այդ դեպքը չէր կարող անփութության հետևանք լինել»,- համոզված է Դանիելյանը: 

Քաղաքագետը որպես կատարվածի պատճառ դիտարկում է մի քանի վարկած․ «Իմ կարծիքով՝ ռուսական կողմն այդկերպ փորձեց ռուսական ռազմաբազայի նկատմամբ ավելի բացասական վերաբերմունք սերմանել, և դա բխում է Պուտին-Թրամփ վերջին հանդիպումից, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, և ինչ-ինչ հարաբերություններ են պարզվել։ Ըստ երկրորդ վարկածի, հավանաբար, այդ քայլով ռուսական կողմը ՀՀ իշխանություններին ինչ-որ բան է ուզում հասկացնել»։

Հարցին՝ արդյոք ռուսական կողմի մոտ ՀՀ իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու ցանկությունն առաջացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո, քաղաքագետը պատասխանեց․  «Ես չէի կապի բրյուսելյան այցն այդ դեպքի հետ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի թիվս այլ պաշտոնյաների, կարևոր խոսակցություն է ունեցել նաև Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որի ընթացքում կարևորվել է, որ Հայաստանը վարի հավասարակշռված քաղաքականություն։ ԵՄ-ի կողմից չի եղել պահանջ, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել միակողմանի»: 

Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է հստակ հրապարակի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, քանի որ արդեն իսկ հայտարարվել է  նոր իշխանության կողմից, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից: Իսկ Փանիկ գյուղում կատարվածը կարելի է դիտարկել մեկ այլ տեսակետից: «Միգուցե, Ռուսաստանն է փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միգուցե, հարաբերություններն արդեն այլ են Ադրբեջանի հետ, կամ էլ Պուտին-Թրամփ հանդիպումն ու տարածաշրջանային հարցերի քննարկումն է ինչ-որ բան փոխել մեր հարաբերություններում»,- ենթադրում է Դանիելյանը: 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, սակայն, Փանիկ գյուղում կատարված միջադեպի մեջ  Հայաստանի նկատմամբ դիրքորոշման փոփոխություն չի նկատում: «Ենթադրություններ կարող ենք անել, բայց փաստեր է պետք ներկայացնել, փաստեր է պետք տրամադրել, որոնք այս պահին չկան»,- նշում է քաղաքագետը։ 

Վերջինիս խոսքով՝ Փանիկ գյուղում  տեղի ունեցած դեպքի հետ կապված այս պահին միակ փաստն այն է,  որ կատարված միջադեպին անմիջապես տրվել է արձագանք, ռազմաբազայից ներողություն են խնդրել  և այժմ ընթանում է քննություն։

«Ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է սպասել միջադեպին հաջորդող քննությանը և հասկանալ, թե ինչու է տեղեկատվությունը տրամադրվել ուշացած: Այնպես որ, եկեք սպասենք երկու կողմերի գնահատականներին և քննության արդյունքներին»,- հորդորեց քաղաքագետը։

Աղավնի Սուքիասյան