Թբիլիսին «Ռոսիա» ավիաընկերությանը չի թույլատրում չվերթներ իրականացնել դեպի Վրաստան

Լուրեր

20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
Բոլորը

Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն (CAA) արդեն երկու անգամ մերժել է ռուսական «Ռոսիա» ավիաընկերության դիմումը՝ դեպի վրացական քաղաքներ թռիչքներ իրականացնելու համար։ Մերժման պատճառ են դարձել Արևմուտքի պատժամիջոցները ռուսական մի շարք ավիաընկերությունների, այդ թվում՝ «Ռոսիա»-ի նկատմամբ, գրում է Նովոստի Գրուզիան։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ռուսական ավիաընկերությանն առաջին անգամ մերժել են մայիսի 16-ին իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթները։ Երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 14-ին, մերժումը վերաբերել է Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա, Մոսկվա-Բաթումի-Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ-Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթներին։

Ավելի վաղ «Ռոսիա»-ի կայքում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի՝ «Ռոսիա» ավիաուղիները հոկտեմբերի 14-ից կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թբիլիսի՝ օրական երկու անգամ, իսկ Բաթումի՝ շաբաթական երեք անգամ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից հանվել են դեպի Վրաստան թռիչքների բոլոր սահմանափակումները։ Ներկայում Azimut և Red Wings ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում դեպի Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի: