«Abrams» առաջին տանկերը Ուկրաինա կժամանեն հաջորդ շաբաթ. Բայդեն
Քաղաքականություն
22.09.2023 | 11:12ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հինգշաբթի օրը Վաշինգտոնում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտարարել է, որ ամերիկյան առաջին M1 Abrams տանկերը Ուկրաինա կժամանեն հաջորդ շաբաթ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այս մասին Բայդենը խոսել է Սպիտակ տանը՝ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։
Իր հերթին Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը համաձայնել է առաջիկա ձմռանը օգնել ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգերը։