Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացն ուղեկցվում է ՀՀ նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:

Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Նա ընդգծեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջև ձևավորված գործընկերային սերտ կապերն ու համագործակցությունը, որոնք մասնավարապես ուղղված են նորարական նախաձեռնությունների խրախուսմանը: Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում նախարարը մեծապես կարևորեց Հայաստանի հասարակական կյանքի անբաժան մասը հանդիսացող կենսունակ և ուժեղ քաղաքացիական հասարակության դերակատարությունը։

ՄԱԿ-ի 2030 օրակարգի արդյունավետ իրականացման առումով նախարար Մնացականյանն ընդգծեց նաև տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է ոչ միայն հիմք ծառայել հարևան երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման համար, այլ հանդես գալ որպես վստահության ձևավորման կարևոր միջոց:

Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև նախօրեին ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցին:

Ներկայացնելով Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ նոր կառավարությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնում է բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: