Փաշինյանի՝ հետին թվով արդարացում գտնելու ճիգերն անիմաստ են․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Պարույր Հայրիկյանի ավանդական ասուլիսը՝ նվիրված սեպտեմբերի 21-ին և աշխարհի կողմից ինքնորոշման սկզբունքի անտեսմանը Արցախում։

«Ես, որպես Հայաստանի անկախության հարցում կարևոր դերակատարություն ունեցած մարդ, մի բան եմ տեսնում՝ աշխարհն ընդունել է, որ ուժի միջոցով կամ ուժի սպառնալիքով որևէ հարցի լուծում օրինական չէ, և դա ՄԱԿ-ի կանոնադրությամբ էլ է ամրագրված։ Ես չեմ հասկանում, թե մեր դիվանագիտությունն ինչու այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։

Խոսում են մարդասիրական վերաբերմունքի մասին, բայց մյուս կողմից հրետակոծությունները, զինվորների ներկայությունը պատերազմի սպառնալիք են, ուժի միջոցով հարցեր լուծելու քայլեր են, որոնք անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից»,- անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և այսօր Եվլախում կայացած Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը։

Հայրիկյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի գործողությունները միայն Արցախի փոքր տարածքի դեմ չեն, այլ ամբողջ աշխարհի․․․ Մինչդեռ աշխարհը լռությամբ ու թողտվությամբ խրախուսում է նրանց քայլերը։

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյանն արդյո՞ք պատասխանատվություն իր վրայից փորձում է հեռացնել՝ հայտարարելով, թե կրակի դադարեցման ու ամբողջական զինաթափման մասին ռուս խաղաղապահների առաջարկին համաձայնելը Երևանն ի գիտություն է ընդունում․ այդ տեքստի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել ու քննարկումների կողմ չի եղել, Հայրիկյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանն այնքան անթույլատրելի սխալներ ունի գործած․ մանավանդ անվտանգային ոլորտում, որ նրա տեսակետներն այլևս քննարկելի չեն։ Նա 100 տոկոսանոց հանցագործ է՝ տարբեր ուղղություններով․․․ Փաշինյանը ազգային անվտանգության տեսակետից իրեն ամենավատ դրսևորած անձն է։ Նոյեմբերի 9-ի հետ կապված Փաշինյանի՝ հետին թվով արդարացում գտնելու բոլոր ճիգերն անիմաստ են։ Նա չի կարող չդատվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։