Արցախի ՊԲ-ն զինաթափվում է․ ինչ կարող է հաջորդել ադրբեջանական ագրեսիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
Բոլորը

Արցախի իշխանություններն այսօր հայտարարեցին, որ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախի տեղեկատվական շտաբի ռուսալեզու հաղորդագրություննավելի ծավալուն էր և ասվում էր, որ ժամը 13:00-ից կրակը դադարելու է։ Հայտարարությունում ուշադրության արժանի մի շարք ձևակերպումներ կան։

«1․ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 13։00-ից։

2․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման ու «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերումը՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։

3․ Ադրբեջանական կողմի կողմից բարձրացված հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ը հետագա հանդիպումների ընթացում»։

Թե ինչու է այս կարևոր տեղեկատվությունը միայն ռուսերենով և նման ձևակերպումներով հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը, այլ ոչ թե Արցախում պաշտոնական լեզու համարվող հայերենով, արցախցի պաշտոնյաները, որոնց հետ Factor TV-ին հաջողվեց կապ հաստատել, որևէ մեկնաբանություն չտվեցին։ Այս որոշումները, ըստ էության, կայացվել են Արցախի գործող և նախկին նախագահների հանդիպումից հետո։ Տեղեկատվական շտաբի հաղորդագրությանը նախորդել էր Սամվել Շահրամանյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ Արցախի Անվտանգության խորհրդի նիստի մասին տեղեկատվության հրապարակումը։

Արցախցին զրկվեց պաշտպանությունից․ պաշտոնական Ստեփանակերտի կայացրած որոշումն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ նշելով, որ սա հանգեցնելու է ծանր հետևանքների։

Արցախում կայացված որոշմանը կարճ ժամանակ անց արձագանքեց Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ն մասնակցություն չի ունեցել վերոնշյալ հայտարարության ձևավորմանը։ Փաշինյանը, միաժամանակ, շեշտեց, որ ՀՀ-ն Արցախում զինված ներկայացվածություն չունի։

Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո բազմաթիվ խաղաղ արցախցիներ են սպանվել, այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նրանց անվտանգության հարցին, նկատեց՝ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են արցախահայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը։

Արցախցի քաղաքագետ, Ասկերանի բանակիչ Հովիկ Ավանեսովը Factor TV-ի հետ զրույցում անհավանական է համարում առանց ՊԲ-ի՝ միայն ռուս խաղաղապահների հույսով Արցախում ապրելը, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արդյո՞ք Եվլախ գնալով՝ Ստեփանակերտը համաձայնություն է տվել նաև պետական մյուս կառույցները լուծարելուն։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն այս փուլում նման գործընթացը վաղ է համարում։

Արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովը Ստեփանակերտի այսօրվա տարածած հաղորդագրությունը ցավալի է համարում, բայց նշում է՝ Արցախը միայնակ չկարողացավ դիմակայել։

Նշենք, որ այս հայտարարությունից հետո այժմ անորոշություն է, չկա որևէ հստակեցում թե՛ Արցախում ապրել ցանկացող, թե՛ այնտեղից հեռանալու մտադրություն ունեցող հայերի ճակատագրի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան