Մի խումբ ուսանողներ փակել են հրապարակից դեպի Ամիրյան և Տիգրան Մեծ տանող փողոցները. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
20.09.2023 | 17:30Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները քիչ առաջ փակեցին Ամիրյան փողոցը: Նրանք, ինչպես Տիգրան Մեծի պողոտայում, այստեղ ևս նստեցին ճանապարհին՝ փակելով այն: Նրանք նաև նստարաններ բերեցին և դրեցին փողոցի կենտրոնում:
Թեև կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ կան, սակայն նրանք չեն խոչընդոտում փողոցը փակած ուսանողներին։