Թեհրանի համար տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությունը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ ղեկավարը` Շոյգուին
Քաղաքականություն
20.09.2023 | 16:27Թեհրանում ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը Իրանի ՊՆ ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին դեմ է արտահայտվել տարածաշրջանում «արտատարածաշրջանային ռազմական ուժերի» առկայությանը։
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերի նոր բռնկման մասին Իրանցի գեներալն ասել է, որ Թեհրանը կարծում է, որ առաջարկվող 3+3 ձևաչափը հարմար միջոց է Կովկասում խնդիրների խաղաղ կարգավորման համար։
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։